211652_close_icon
views-count15803 դիտում article-date 11:05 23-07-2016

Գիտնականները պարզել են, թե ինչ հոտերից են խուսափում մոծակները

Գիտնականներին հաջողվել պարզել, որ մոծակներին առավել շատ վախեցնում է հավերի հոտը, իսկ ամենաշատը դուր է գալիս մարդկանց հոտը: Ինչպես հաղորդում է Mignews-ը, հետազոտությունների արդյունքները հրապարակվել են EyrwkAlert ամսագրում: Ուսումնասիրությունները կատարել են Շվեդիայի գյուղատնտեսության և Եթովպիայի Ադդիս-Աբեբայի համալսարանների գիտաշխատողները: Նրանց առաջ խնդիր էր դրված՝ մշակել մի նյութ, որը առավելագույնս կպաշտպաներ մարդկանց մոծակների հարձակումներից: Նրանք պարզել են, որ փակ տարածության մեջ մոծակները միշտ ընտրում են մարդկանց, իսկ փողոցում՝ եղջերավոր անասունների: Իսկ թե ինչ արյուն նրանք չեն ծծի, հավերինն է: Գիտնականները փակ շինության մեջ տեղավորել են մի քանի մարդու, իսկ նրանց կողքին՝ հավեր: Արդյունքը եղել է այն, որ ոչ մի մոծակ չիմոտոցել մարդկանց:

Նմանատիպ նյութեր