211652_close_icon
views-count49427 դիտում article-date 12:05 23-07-2016

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Mercedes-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ աշխատակցի օրինական «կանգ ա՛ռ»-ին, վթարից հետո հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Այնթափ գյուղի վարչական տարածքում Ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների տեսուչները կանգնեցնում են Mercedes Benz մակնիշի 77 DP 778 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը, չենթարկվելով ՃՈ աշխատակիցների օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին, դիմում է փախուստի՝ հարվածելով այնտեղ կայանված ՃՈ աշխատակիցների Toyora Corolla մակնիշի 2 ավտոմեքենաներին: Արդեն Երևան-Երասխավան ավտոճանապարհին վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին և հայտնվում ձորակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Նվեր Գարսևանյանին և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 36-ամյա Ռադիկ Բադալյանին: Վերջիններս ենթարկվում են բժշկական փորձաքննության և պարզվում է, որ երկուսն էլ գտնվում են ոչ սթափ (խմած) վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Ն. Գարսևանյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գույքի դիտավորյալ ոչնչացում հատկանիշով: Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր