211652_close_icon
views-count17539 դիտում article-date 12:01 21-07-2016

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 31-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է դաշտում և շրջվել. նա տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Վազ 2107 մակնիշի 34 PP 436 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դեպի Ապարան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի ձախ կողմնակ, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ տեսուչ Ս. Առաքելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հ. Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ժամանել են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում քաղաքացիները ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ մեքենան վարել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Նազարյանը, սակայն ոստիկանների և քննիչների ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ մեքենան վարել է ոչ թե Գ. Նազարյանը, այլ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակիչ, 31-ամյա Անզոր Ամարյանը, ով էլ հենց տեղում մահացել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր