211652_close_icon
views-count71452 դիտում article-date 21:57 17-07-2016

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, վաղը պետք է կայանար սպանված գնդապետի որդու հարսանիքը

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետեւանքով սպանված, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանն արդեն 20 տարուց ավելի աշխատում էր ոստիկանության համակարգում: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: «Գնդապետը ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արթուր Վանոյանն ամուսնացած էր, ունի երեք երեխա: Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, վաղը պետք է կայանար սպանված գնդապետի որդու հարսանիքը։ [color=#CC0000] SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ա․ Վանոյանի ընտանիքի անդամներին և դատապարտում տեղի ունեցած սպանությունը։[/color]

Նմանատիպ նյութեր