211652_close_icon
views-count18577 դիտում article-date 17:56 17-07-2016

Ալավերդիում այսօր եռատոն էր. նշվեց քաղաքի հիմնադրման 246-ամյակը, հանքագործի, ինչպես նաև մետալուրգի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում եռատոն էր. նշվում էր քաղաքի 246-ամյակը, հանքագործի, ինչպես նաև մետալուրգի օրը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետարանը տոների կապակցությամբ գեղեցիկ միջոցառումներ էր կազմակերպել, այդ թվում՝ մարզական փառատոն: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Ալավերդու ոստիկանապետ Վահագն Մոսինյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակ քաղաքացիներ: Ալավերդու քաղաքապետարանի կողմից պարգևատրումների արժանացան տարբեր բնագավառներում աշխատող մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց երկարամյա ավանդն են ներդրել քաղաքի զարգացման գործում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրվեց նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, ում գործերը ցուցադրված են Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում: Տեղի ունեցավ նաև «Պղնձե քաղաքի պատմությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որից հետո՝ «Ալավերդի» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այնուհետև Ալավերդու քաղաքային թատրոնում ցուցադրվեց «Պղնձի ֆրոնտում» ներկայացումը: Եռատոնը «համեմվեց» մշակութային երգի ու պարի խմբերի գեղեցիկ ելույթներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր