211652_close_icon
views-count9768 դիտում article-date 22:56 16-07-2016

Կարապի լճում մեկնարկեց «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը. մասնակիցները ձմերուկից ստացել էին յուրօրինակ ու անհավանական պատկերներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 16-ին, Կարապի լճի մերձակա տարածքում մեկնարկեց «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբել էր քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները առաջարկեցին ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները պարգևատրվեցին: Մրցակցությունը ընթանում էր վարչական տարածքների միջև և յուրքանչյուր վարչաշրջան փորձում էր օրիգինալ գտնվել ու հնարավորինս պայքարել մրցանակի համար։ Փառատոնը ուղեկցվեց հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար կազմակերպվեց նաև ձմերուկի հյուրասիրություն՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև խաղ-մրցույթներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվեցին : Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր