211652_close_icon
views-count38961 դիտում article-date 22:20 16-07-2016

Ինչո՞ւ էր մարդաշատ «Սիրահարների» այգին հատկապես գիշերազգեստներ կրող մոդելներով և ի՞նչ է արտադրում «Փետուր»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանի «Սիրահարների» այգում, տեղի ունեցավ «Փետուր» հայկական նոր ապրանքանիշի շնորհանդեսը: Այն արտադրում է գիշերազգեստներ, որոնք նախատեսված չեն քնելու համար: Այդ գիշերազգեստներով կարելի է զբոսնել փողոցում, հանդիպել ընկերներին, դուրս գալ սրճելու սիրելի սրճարանում, ճանապարհորդել դեպի արևադարձային երկրներ, մասնակցել երեկույթների, հագնել տանը ու վայելել մտերմիկ թեյախմությունը: «Փետուրի» գիշերազգեստները պատրաստվում են փափուկ մետաքսից, բամբակե գործվածքից, որոնք ընտրվում են տարվա եղանակներին համահունչ: Երեկոյի ընթացքում առաջին անգամ հայկական ապրանքանիշի հիմնադիր՝ Անի Մկրտչյանը և հագուստի մոդելավորող՝ Ռուզաննա Վարդանյանը ներկայացրեցին պատրաստի հավաքածուն: Հատուկ հյուրերի և այցելուների համար կազմակերպվեց խաղարկություն որի հաղթողներին հնարավորություն ընձեռնվեց խանութի պաշտոնական բացմանը՝ հուլիսի 20-ին, իրենց հավանած զգեստը նվեր ստանալ: Երեկոն վարեց Արթուր Օսիպյանը, իսկ երաժշտական մասն ապահովեցին դիջջեյ Ալենը և Նարեկ Խաչատրյանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+

Նմանատիպ նյութեր