211652_close_icon
views-count27299 դիտում article-date 15:27 16-07-2016

Համազգային թատրոնում տեղի ունեցավ Casting School Կինոյի և հեռուստատեսության դպրոցի սաների «Ամեն գող գող չի» զավեշտալի կատակերգությունը. հեռուստասերիալների շատ դերասաններ կնախանձեին այսօրվա սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 16-ին, Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում տեղի ունեցավ Casting School Կինոյի և հեռուստատեսության դպրոցի սաների մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում պատրաստված «Ամեն գող գող չի» զավեշտալի կատակերգությունը: Բեմադրողն էր Վարդուհի Մարգարյանը, իսկ դերասանները՝ նույն դպրոցի դերասանական և բարձրագույն դերասանական բաժնի աշակերտները: Տեղի է ունեցել 4 ներկայացում և բոլոր ներկայացումներում գլխավոր դերերը խաղացել են Հարութ Այդինն ու Մեջլում Ասրյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում դպրոցի հիմնադիր, ռեժիսոր-դերասան Աբեր Աբելյանը հայտնեց, որ ներկայացման նպատակը իրենց աշակերտների փորձի կուտակումն է բեմ բարձրանալու համար: Նա կարևորեց կինոյի և հեռուստատեսության դերասանի համար բեմում նույնպես ներկայանալը, որը համարեց ուսանողների համար օրդինանտ տարբերակ: «Ամեն գող գող չի» զավեշտալի կատակերգության հիմնական իմաստը կայանում է նրանում, որ մարդը ստիպված է գնում գողության։ Իշխանավորներ կան, ովքեր գողություն են անում, սակայն հասարակությունը չի անվանում նրանց գողեր, իսկ հասարակ մարդիկ, ովքեր գողություն են կատարում սոցիալական վատ պայմաններից ելնելով, ապա նրանց անվանում են գողեր։ Եթե հասարակությունը խմբեր ձևավորի, միավորվի, պայքարի, ապա ժողովրդի և իշխանավորների միջից կվերանա գողության վատ սովորությունը։ Ներկայացմանը ներկա էին ծնողներ, ուսանողներ, թատերասերներ և հյուրեր: Հանդիսությունը ընթացավ ուրախ, ջերմ և անկեղծ մթնոլորտում, այն ուղեկցվում էր անակնկալներով և հուզումնալից և ծիծաղաշարժ դրվագներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+

Նմանատիպ նյութեր