211652_close_icon
views-count3825 դիտում article-date 17:48 08-07-2016

Երևանի Մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին ԱԻՆ

Հուլիսի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի երրորդ կուրսի ուսանողներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը հույս հայտնեց, որ ճանաչողական այցն արդյունավետ կլինի. - Ուրախ ենք տեսնել ձեզ մեր «Արտակարգ քաղաքում»: Ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ կարող եք այսօր գտնել մեր նախարարությունում և հուսով եմ, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Ապա ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Ա. Թովմասյանը ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, անդրադարձավ շենք-շինությունների պաշտպանության հարցերին, Հայաստանի տարածքում երկրաշարժերի առանձնահատկություններին, ռիսկերին և անցյալից քաղած դասերին: Ա. Թովմասյանն առաջարկեց սկսել զրույց-քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին ուսանողները: Նախաձեռնության շրջանակներում 30 ուսանող հնարավորություն ունեցավ նաև տեղում ծանոթանալ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհ. Խանգելդյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի հիմնական գործառույթներն ու աշխատանքի ընթացքը: Կենտրոնը, որը հագեցած է ժամանակակից նորագույն սարքավորումներով, և պատրաստ է բժշկական, հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրել ցանկացած քաղաքացու, հետաքրքրեց թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսներին: Աշխարահագրական գիտությունների թեկնածու Մ. Մաթոսյանը տպավորված էր այցով և հույս հայտնեց, որ իրենց սաները հետագայում կհամալրեն ԱԻՆ աշխատակիցների շարքերը:

Նմանատիպ նյութեր