211652_close_icon
views-count2333 դիտում article-date 23:35 01-07-2016

Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը

Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշեց. «Սիրելի' արիտունցիներ, վստահ եմ որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել Հայաստանը, սիրել ու կապվել մեր 25 ամյա անկախ Մայր Հայրենիքին: Այս օրերի ընթացքում դուք առավել հանգամանալից ծանոթացաք հայկական հարուստ մշակույթին, ազգային երգին ու պարին: Եվ, որ ամենակարևորն է ձեռք բերեցիք նոր ընկերներ ու բարեկամներ: Մասնակցելով «Արի տուն» ծրագրին, կապեր հաստատելով միմյանց միջև՝ դուք նպաստում եք, որպեսզի իրապես ձևավորվի 10,5 միլիոնանոց միակամ հայություն: Հավատացած եմ, որ ձեզանից շատերը այօր մեկնում են Հայաստանից՝ կրկին Հայրենիք վերադառնալու մեծ ցանկությամբ»: Արիտունցիները հանդես եկան գեղեցիկ համերգային ծրագրով՝ կատարելով հայրենասիրական երգեր, ասմունքելով, պարելով: Բոլոր համարները պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում: Այնուհետև իր կատարումով ներկաներին ողջունեց Հայկ Եսայանը: Նշենք, որ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր