211652_close_icon
views-count3543 դիտում article-date 19:23 01-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Լևան Բերիանիձե. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսն ազատ ոճային ըմբիշ, գերծանր Լևան Բերիանիձեն է: Նա ծնվել է 1990 թվականին Վրաստանում: 2010 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: 2015 թվականից համալրել է Հայաստանի հավաքականը, որի կազում էլ Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց Խաղերի ուղեգիրը: Ռիոյի խաղերը մարզիկի նվիրական երազանքն էր: Նրա խոսքով՝ ջանք չի խնայում, երազանքի Խաղերը մեդալով հիշելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր