211652_close_icon
views-count3103 դիտում article-date 18:15 01-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 1-ին

1867 թ. – Կանադան հռչակեց իր անկախությունը։ 1902 թ. – ծնվել է Ուիլյամ Ուայլերը, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։ Պատմության մեջ ամենաշատ Օսկարի ներկայացված ռեժիսորն է՝ 12 անգամ (մահ. 1981 թ.)։ 1903 թ. – շահագործման հանձնվեց Լանդվասսերի ուղեկամուրջը, 2008 թ. այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1916 թ. – ծնվել է Օլիվիա դե Հևիլլենդը, անգլո-ամերիկացի դերասանուհի, Հոլիվուդի անցյալի աստղերից մեկը։ 1938 թ. – ծնվել է Արշակ Մադոյանը, հայագետ, թարգմանիչ։ 1962 թ. – ծնվել է Սեյրան Օհանյանը, ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար։ 1991 թ. – ընդունվեց ՀՀ Պետական օրհներգը՝ Մեր Հայրենիքը։ 1997 թ. – Հոնկոնգը դարձավ Չինաստանի մաս։ 2006 թ. – տպագրվեց Գրեթերթ գրական երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

Նմանատիպ նյութեր