211652_close_icon
views-count2695 դիտում article-date 14:36 01-07-2016

Ռուսաստանը 2.5 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Սիրիայի Համա նահանգ

Շուրջ 2,5 տոննա հումանիտար օգնություն է հասցվել ռուս զինվորականների կողմից Սիրիայի Համա նահանգ: Այդ մասին հայտնել է Հաշտության հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Տոկարևը, փոխանցում է Interfax-ը: Էր-Ռեսաֆ գյուղի բնակիչներին փոխանցվել են ձկնային ու մսային պահածոներ, ալյուր և ձավարեղեն: Երեխաները ստացել են քաղցրավենիք և նոր ուսումնական տաևրվա կապակցությամբ՝ նվերներ: Բացի այդ, բժշկական վրաններ են խփվել, որոնցում ռուս զինվորական բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մարդկանց: Գյուղի բնակչությունն ամբողջապես աջակցում է սիրիական կառավորությանը: Իսկ բնակիչներից մոտ 3 հազար տղամարդիկ ներկա պահին ծառայում են սիրիական բանակում:

Նմանատիպ նյութեր