211652_close_icon
views-count1244 դիտում article-date 12:56 01-07-2016

Նավթի համաշխարհային գները չափավոր բարձրանում են

Նավթի համաշխարհային գները այսօր առավոտյան չափավոր աճ են ցուցադրել՝ ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների մասին ստացված տեղեկատվության ֆոնին: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Մոսկվայի ժամանակով ժամը 07:33-ին brent տեսակի էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.7 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 50,06 ԱՄՆ դոլար: WTI տեսակի նավթի օգոտսոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.62 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.63 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր