211652_close_icon
views-count1908 դիտում article-date 12:43 01-07-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները

Հունիսի 30-ից hուլիսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Աղի լճի մոտակայքում, այրվել է 200 քմ խոտածածկույթ, Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտ՝ 3500 քմ, Արշակունյաց պողոտայում՝ Էրեբունի օդանավակայան տանող ավտոճանապարհի մոտակայքում՝ 400 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 1000 քմ, Ռիցար հյուրանոցի մոտակայքում՝ 400 քմ, Նուբարաշեն Գ5 թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 1 հա, Բագրատունյաց պողոտայում՝ նախկին «Անվադողերի գործարան»-ի տարածքում՝ 1000 քմ: Արարատի մարզի Նորաշեն գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում ջերմահարվել է 6 պտղատու ծառ և այրվել 800 քմ խոտածածկույթ, Հայանիստ գյուղում՝ մոտ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 500 քմ, Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ հուշարձանի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 5գ շենքի հետնամասում՝ մոտ 100 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր