211652_close_icon
views-count4131 դիտում article-date 11:29 01-07-2016

Ջոն Քերրին կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կատարել ստանձնած պարտավորությունները

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղրդում է Reuters-ը, Քերրին կոչ է արել թուլացնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը: Նա ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում պահպանվում է: Ամերիկացի դիվանագետը դիմել է 2 երկրների նախագահներին՝ խնդրելով կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում այս տարվա մայիսին և հունիսին կայացած հանդիպումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր