211652_close_icon
views-count5646 դիտում article-date 23:17 30-06-2016

Ռուսաստանից զբոսաշրջիկները կարող են Թուրքիա մեկնել արդեն մեկ շաբաթից

ՌԴ զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչները փաստում են, որ Թուրքիան վերադառնում է ռուսական շուկա: Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան խոստովանել է, որ Անթալիայի հանգստավայրերը գնային և որակի, ինչպես նաև սպասարկման մակարդակով հարմար և անփոխարինելի են ՌԴ զբոսաշրջիկների համար: Ռուսաստանից զբոսաշրջինկերը կարող են Թուրքիա մեկնել արդեն մեկ շաբաթից: Այս մասին հայտնում է МК-ն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքի սահմանափակումները վերացնելու մասին: Կառավարությանը հանձնարարվել է զբաղվել երկու երկրի միջև չարտերային ուղևորությունների վերականգնման հարցով:

Նմանատիպ նյութեր