211652_close_icon
views-count21635 դիտում article-date 18:04 30-06-2016

Դիմակավորված ճիվաղը Ներքին Չարբախում դանակի սպառնալիքի տակ հափշտակել է տարեց կնոջ ոսկյա զարդերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի 39 տան բնակչուհի, 81-ամյա Օֆելյա Դավթյանը հողամասում աշխատանքներ կատարելու ժամանակ ավազակային հարձակման է ենթարկվել` դանակով զինված, դիմակավորված ճիվաղի կողմից, ով տարեց կնոջից հափշտակել է ոսկյա թևնոցը, ականջողերը, մատանին և ապարանջյանը ու դիմել փախուստի: Ինչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովահաննիսյանը, ինչպես նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանը` օպերատիվ խմբերով: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի ի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը` ավագ քննիչ Նարեկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ, 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է խոշոր չափերով, գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործովող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձի և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` ավազակային հարձակման ենթարկված Օ. Դավթյանը մասնագիտությամբ եղել է մանկավարժ և երկար տարիներ աշխատել է ուսումնական հատատություններում և նա տանը եղել է միայնակ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր