211652_close_icon
views-count10271 դիտում article-date 00:04 30-06-2016

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքում. ճշտվել են Երևան ժամանող բոլոր ուղևորների անունները

ՌԴ-ում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Մոսկվայից Վլադիկավկազ է ուղևորվել Հայաստանի ժամանակով 19:22-ին, սակայն եղանակային շարունակական անբարենպաստ պայմանների պատճառով, մի քանի պտույտ գործելով Վլադիկավկազի օդանավակայանի վրա, վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքի օդանավակայանում և սպասում է թռիչքի համար եղանակային բարենպաստ պայմանների: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ն մշտական կապի մեջ է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի հետ: Նշենք նաև, որ ճշտվել են Երևան ժամանող բոլոր ուղևորների անունները: [img]/ups/images/0086431001467230618729798.jpg[/img] [img]/ups/images/0339952001467230631100210.jpg[/img] [img]/ups/images/0711534001467230642424309.jpg[/img]

Նմանատիպ նյութեր