211652_close_icon
views-count3637 դիտում article-date 22:25 29-06-2016

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանին զրկեց բոլոր օլիմպիական ուղեգրերից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2015թ. ամերիկյան Հյուսթոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնության թարմացված արդյունքները, որոնց արդյունքում Ադրբեջանը զրկվել է այս մարզաձևում իր բոլոր օլիմպիական ուղեգրերից: Աշխարհի առաջնությունից հետո անցկացված դոպինգ-քննության արդյունքում ադրբեջանցի 3 ծանրամարտիկ որակազրկվել էր արգելված խթանիչներ օգտագործելու համար և զրկվել օլիմպիական ուղեգրերից: Այսօր օլիմպիական ուղեգիր նվաճած վերջին 3 ադրբեջանցի ծանրամարտիկներն էլ են զրկվել ուղեգրերից և այսպիսով, 2016թ. Ռիոյի օլիմպիական խաղերը կանցնեն առանց ադրբեջանցի ծանրամարտիկների: Նշենք, որ այս մարզաձևում Ադրբեջանը 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերից ի վեր միշտ ներկայացուցիչ է ունեցել:

Նմանատիպ նյութեր