211652_close_icon
views-count3655 դիտում article-date 21:46 29-06-2016

«Մի հեռացիր, Լեո». Արգենտինան համոզում է Մեսիին. ֆոտոշարք

Լիոնել Մեսիի` Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշումը ցնցել է ամբողջ Արգենտինան, որը սակայն, չի պատրաստվում այդքան հեշտությամբ հանձնվել: Արգենտինայով մեկ այս օրերին ընթանում է «No Te Vayas Lio» ակցիան, որը, միգուցե Մեսիին համոզի փոխել իր որոշումը: Բոլորը մասնակցում են այդ ակցիային: Այդ թվում` երկրի նախագահը, 1986թ. աշխարհի չեմպիոն դարձած Արգենտինայի հավաքականի խաղացողները, բնականաբար` Դիեգո Մարադոնան: «No Te Vayas Lio» գրությունը այս օրերին կարելի է տեսնել ամեն քայլափոխի: Ուշագրավ է, որ #NoTeVayasLio հեշթեգը թվիթերի առաջատարն է և առաջին օրերին 6,8 մլն հաղորդագրություն է հավաքել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր