211652_close_icon
views-count2370 դիտում article-date 21:15 29-06-2016

Բասկետբոլի Հայաստանի ազգային ընտրանին համառ պայքարում զիջեց գործող չեմպիոնին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջեց ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստներն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորրացիներին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 23 միավոր: Նախօրեին մեր հավաքականը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային: Հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր