211652_close_icon
views-count7826 դիտում article-date 21:58 29-06-2016

Աֆրոամերիկացի 8-ամյա աղջնակը ցնցել է նորաձևության աշխարհը. ՖՈՏՈՇԱՐՔ

Աֆրոամերիկացի, 8-ամյա ալիբինոս (լսնամաշկ) աղջնակը նորաձևության աշխարհում սենսացիա է դարձել: Կապուտաչյա Ավա Քլարկը անտարբեր չի թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր փոքրիկ մոդելին հրավիրել են Vogue, BOOM, Denim հեղինակավոր ամսագրերի համար նկարահանումների: Բանն այն է, որ բժիշկների կանխատեսումների համաձայն` Ավան 2 ամսական հասակում արդեն պետք է կորցրած լիներ տեսողությունը, սակայն ծնողների գործադրած ջանքերի շնորհիվ Ավան այսօր կարդում է, զբաղվում է բալետով, հաճախում է սովորական դպրոց: Նշենք, որ Աֆրիկայում մերժում են ալբինիզմով հիվանդ սպիտակ նեգրերին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։ Ներկայացնում ենք նորաձևության հայտնի ամսագրերի համար արված` ալբինոս մոդելի մասնակցությամբ ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր