211652_close_icon
views-count4389 դիտում article-date 21:32 29-06-2016

Ինչպես խնամել մազերը․ հետաքրքիր փաստեր

Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը։ Լվանալու համար ամենալավը 40–45 °C ջերմաստիճանի ջուրն է։ Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ։ Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով։ Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր։ Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից։ Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից։ Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ։

Նմանատիպ նյութեր