211652_close_icon
views-count3777 դիտում article-date 22:03 27-06-2016

Եվրո-2016. Իտալիան ծնկի բերեց իսպանացիներին. տեսանյութ

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը չափազանց հետաքրքիր ու դրամատիկ խաղում հաղթեց Իսպանիայի հավաքականին` 2:0: Տիտանների այս հանդիպումը լիովին արժանի էր եզրափակիչ խաղին: Իտալացիները հենց խաղասկզբից տիրեցին առավելությանը և մեծ արագություններ հաղորդելով իրենց գրոհներին, կարողացան ի վերջո հասնել իրենց նպատակին. տուգանային խաղարկումից հետո հաշիվը բացեց Կյելինին: Դրանից հետո էլ իտալացիները մի քանի անգամ հիանալի պահեր ստեղծեցին, բայց գերազանց խաղաց Իսպանիայի դարպասապահ Դավիդ Դե Խեան: 2-րդ խաղակեսն արդեն իտալացիների դարպասապահ, մեծն Բուֆոնի բենեֆիսն էր: Չլիներ վերջինիս ֆանտաստիկ խաղը, իսպանացիները կարող էին ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև հաղթանակ տանել: Հատկապես տպավորիչ էր 2-րդ խաղակեսի վերջին վայրկյաններին Բուֆոնի հրաշք սեյվը Պիկեի հարվածից հետո: Դրանից հետո իտալացիները արագ հակագրոհ ձեռնարկեցին և Պելլեն վերջակետ դրեց խաղին` 2:0: Իտալիան վրեժխնդիր եղավ 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում իսպանացիներից կրած ծանր պարտության համար և արժանի հաղթանակ տարավ: Իսպանիան վայր դրեց Եվրոպայի չեմպիոնի իր լիազորությունները և ավարտեց այս մրցաշրջանում իր մրցելույթները: Իսկ 1/4 եզրափակիչում Իտալիային նոր փորձություն կսպասվի` հանձինս աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի: [b]Եվրո-2016, 1/8 եզրափակիչ [/b] Իտալիա - Իսպանիա՝ 2:0 Ջորջո Կյելինի, 33, Գրացիանո Պելլե, 90+2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր