211652_close_icon
views-count46261 դիտում article-date 22:01 27-06-2016

Ադրբեջանական բանտից ազատված Ա. Խոջոյանը Տավուշի մարզում 17-ամյա աղջկան սպանելու կասկածանքով տեղափոխվեց Վանաձորի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մերուժան Գալստյանը միջնորդություն են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել միջնորդությունը և Ա. Խոջոյանը, ով կասկածվում է 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի 10-ից ավելի հարվածներով սպանելու մեջ` կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Խոջոյանը տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Դռնփակ դատական նիստի ողջ ընթացքում դատարում էին գտնվում քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանը, ինչպես նաև ոստիկանության Շամշադինի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Առաջիկայում քննիչի որոշմամբ նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն` պարզելու համար, թե արդյոք սպանություն կատարելու ժամանակ Ա. խոջոյանը եղել է մեղսունակ, թե անմեղսունակ: Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը այն անձնավորությունն է, ով ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան էր վերադարձվել ապրիլի սկզբին: Նա Մամիկոն Խոջոյանի ազգականն էր, ով կրկին 2014 թ-ի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել և Հայաստան էր վերադարձել մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում և մահացել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/25/88853/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել էր Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր