211652_close_icon
views-count2450 դիտում article-date 20:57 27-06-2016

Հայ բասկետբոլիստների ուղերձը՝ երկրպագուներին. տեսանյութ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը մեկնարկում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում: Ազգային ընտրանու առաջին հանդիպմումը կկայանա հունիսի 28-ին ժամը 19:15-ին, որին կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում: Այսօր Քիշինևում գտնվող բասկետբոլի Հայաստանի թիմին են հանդիպել Մոլդովայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Թաթուլ Դավոյանը և հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավանյանը: Համայքի ներկայացուցիչները փորձելու են աջակցել Հայաստանի հավաքականին Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային խաղին, որը լինելու է տան տերերի՝ Մոլդովայի թիմի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մոլդովայում բնակվող հայեր թիվը գերազանցում է 5000-ը: Մոլդովա-Հայաստան հանդիպումը կկայանա ֆուտզալի համար նախատեսված մարզադահլիճում, որը տեղավորում է 2000 հանդիսական: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի հավաքականի բասկետբոլիստների ուղերձը՝ երկրպագուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր