211652_close_icon
views-count33917 դիտում article-date 18:27 27-06-2016

Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից արդեն շարժվել են դեպի Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ. Փոթիից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ

[color=#CC0000][b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.[/b][/color] Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10-ը օր: Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշտապես կապի մեջ է բոլոր փոխադրող ընկերությունների հետ, նախարարության կողմից նրանց առաջարկվել է օգնություն, օժանդակություն, նաև՝ փոխադրումը լաստանավերով շարունակելու Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից։ Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Բաթումիից դեպի Նովոռոսիյսկ է ուղևորվել 100 ավտոմեքենա տարողությամբ լաստանավ, որի վրա շուրջ 55 մեքենա հայկական համարներով է եղել: [b]Փոթիի նավահանգստից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ:[/b] Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից արդեն շարժվել են դեպի Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ։ Այն փոխադրողները, ովքեր հրաժարվել են լաստանավով շարունակելու ճանապարհը, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի և ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են դեպի անվտանգ կայանատեղիներ: [b]Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ճանապարհն օր առաջ բացելու ուղղությամբ։ Վրաց ճանապարհաշինարարներին հաջողվել է գետի հունը մի փոքր փոխել, ինչը հուսադրող է, և հնարավոր է, որ այսօրվա ընթացքում արդեն սկսվեն ճանապարհի վերականգնման աշխատանքները։[/b] Այդ մասին առավել հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ներկայացնել վաղը։ Նշենք նաև, որ [b]«Սպայկա» ընկերությունում գործում է թեժ գիծ՝ (010) 44-44-70, (060) 70-44-44 հառախոսահամարներով.[/b] Այս հեռախոսահամարներով զանգահարելով՝ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ լաստանավով բեռներ տեղափոխելու հնարավորությունների վերաբերյալ: [b] ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր