211652_close_icon
views-count48750 դիտում article-date 12:41 27-06-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում. սողանքի պատճառով Շահումյան գյուղում տներ են ամբողջովին փլուզվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցած սողանքի պատճառով Վանաձորից դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում 2 տուն է հիմնովին փլուզվել: Այս պահին նշված հասցե են ժամանում Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը և Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ տներն օգտագործվում են որպես ամառանոցներ և բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: *** Արդեն մի քանի ժամ է, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Հրաչյա Անտոնյանի գլխավորությամբ, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի մասնակվությամբ, ինչպես նաև Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանի ուղեկցությամբ ողջ գյուղը մանրազննին ուսումնասիրում են, քանի որ ոչ միայն սողանքն է գյուղին վնաս պատճառել, այլ նաև հորդառատ անձրևի հետևանքով գյուղի կարևորագույն ճանապարհներից մի քանիսը վերածել է սոդոմ-գոմորի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր