211652_close_icon
views-count1950 դիտում article-date 11:31 27-06-2016

Լիբանանում մահապարտ ահաբեկիչները ամբոխի մեջ պայթյուններ են իրականացրել

Առնվազն 6 մարդ է զոհվել և ևս 13-ը վիրավորվել մի շարք ահաբեկչական պայթյունների հետևանքով, որոնք հնչել են Լիբանանում, հաղորդում է BBC-ն: Ըստ տեղեկությունների՝ 2 մահապարտ ահաբեկիչներ հայտնվել են երկրի արևելյան հատվածում՝ սիրիական սահմանին մոտ գտնվող Կաա գյուղում հավաքված ամբոխի մեջ և պայթյուններ իրագործել: Ինչպես հայտնել է «Հըզբոլլահ» խմբավորմանը պատկանող «Ալ-Մանար» հեռուստաալիքը, հարձակման նպատակն ու դրա պատասխանատվությունը ստանձնողները դեռևս անհայտ են: Բոլոր զոհվածները քաղաքացիներ են, սակայն վիրավորների մեջ լիբանանյան բանակի ծառայողներ կան:

Նմանատիպ նյութեր