211652_close_icon
views-count2940 դիտում article-date 11:00 27-06-2016

Ամերիկայի Գավաթ-2016. Արգենտինայի հավաքականը Մեսիի հետ նորից չկարողացավ տիտղոս նվաճել. տեսանյութ

Արգենտինայի հավաքականը հերթական անգամ չկարողացավ իր առաջատար Լիոնել Մեսիի գլխավորությամբ նվաճել խոշոր մրցաշարի հաղթողի տիտղոսը: 2014-ին արգենտինացիները աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեցին Գերմանիային, 2015-ին` Ամերիկայի Գավաթի եզրափակիչում պարտվեցին Չիլիին: Պատկերը մեկը-մեկին կրկնվեց ԱՄՆ-ում կայացած 2016թ. Ամերիկայի Գավաթում: Եզրափակիչում նորից հանդիպեցին Չիլիի և Արգենտինայի հավաքականները, նորից հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, նորից հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար անցկացվեց և նորից ավելի դիպուկ գտնվեցին չիլիացիները Չիլիացիները 2-րդ անգամ անընդմեջ են դառնում մրցաշարի հաղթող: Ուշագրավ է, որ ամբողջ մրցաշարը գերազանց անցկացրած Լիոնել Մեսին հետխաղյա 11մ. հարվածաշարում չկարողացավ իրացնել իր հարվածը: [b]Ամերիկայի Գավաթ, եզրափակիչ [/b] Արգենտինա - Չիլի՝ 0:0 11 մետրանոցներով՝ 2:4
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր