211652_close_icon
views-count3052 դիտում article-date 10:27 27-06-2016

Երջանիկ էի այցելել Հայաստան. Հռոմի պապի գրառումը Twitter-ում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանից Հռոմ վերադառնալով` Twitter-ում, կիսվելով մեր երկրից իր տպավորություններով, գրել է. «Երջանիկ էի այցելել Հայաստան, երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես կրոն: Շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»: Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց Պապի եռօրյա այցը Հայաստան: Վերջին օրը, այցի ավարտին նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեց Խոր Վիրապ, որտեղ Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր վառեցին, այնուհետև նրանք վառեցին Ֆրանցիսկոս պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը, իսկ եկեղեցում հայերենով և իտալերեն արված խաղաղության աղոթքից հետո երկու հայրապետները ուղղվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ, որտեղից հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության:

Նմանատիպ նյութեր