211652_close_icon
views-count2442 դիտում article-date 08:17 27-06-2016

Եվրո-2016. Բելգիան ջախջախեց Հունգարիային. տեսանյութ

2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Բելգիայի հավաքականը տարավ այս մրցաշարում առայժմ ամենախոշոր հաղթանակը` 4:0 հաշվով ջախջախելով Հունգարիային: Թեպետ հունգարացիները խմբում 1-ին տեղ գրավելով էին 1/8 եզրափակիչ դուրս եկել, սակայն խաղի հաղթողի ֆավորիտ էր համարվում բելգիական աստղային թիմը: Բելգիացիները շատ վստահ հանդիպում անցկացրեցին և 4:0 հաշիվը արտացոլում է խաղի պատկերը: Հերթական գերազանց հանդիպումն անցկացրեց բելգիացիների առաջատար Էդեն Ազարը, որը արժանիորեն ճանաչվեց մրցավեճի լավագույն խաղացող: 1/4 եզրափակիչում բելգիացիների մրցակիցը կլինի Ուելսի հավաքականը Եվրո-2016, 1/8 եզրափակիչ Տոբի Ալդերվեյրելդ, 10, Միշի Բատշուաի, 78, Էդեն Ազար, 80, Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 90+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր