211652_close_icon
views-count3242 դիտում article-date 23:27 27-06-2016

Վինի անունով արջուկը եղել է «Վինի Թուխ»-ի նախատիպը

Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու` Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։ Վինի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վինիպեգ (Վինի) արջի անունով։ 1924 թ. Ալան Միլն իր 4 տարեկան որդուն առաջին անգամ տարավ կենդանաբանական այգի, որտեղ նա ընկերացավ Վիննի արջի հետ։ Դրանից երեք տարի առաջ նա որդու առաջին ծննդյան օրը նրան նվիրել էր «Ալֆա Ֆարնել» ֆիրմայի արտադրության փափուկ խաղալիք (արջուկ), որն էլ ստացավ Վիննի անունը։ Հետագայում խաղալիք Վիննին գրեթե անբաժան էր Քրիստոֆերից. «յուրաքանչյուր երեխա ունի սիրելի խաղալիք, դա հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր ընտանիքի միակ երեխան են»։

Նմանատիպ նյութեր