211652_close_icon
views-count3695 դիտում article-date 21:49 26-06-2016

Եվրո-2016. Գերմանական մեքենան ճզմեց Սլովակիային. տեսանյութ

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը բավական վստահ հաղթեց Սլովակիայի հավաքականին` 3:0: Գերմանացիների առավելությունը ամբողջ խաղի ընթացքում բացահայտ էր: Սլովակները զարմանալիորեն անզոր տեսք ունեին, թեպետ խմբային փուլում շատ մարտունակ թիմի տպավորություն էին թողել: Գերմանացիների հաղթանակի սկիզբը արդեն 8-րդ րոպեին դրեց Ժերոմ Բոատենգը: Հետագայում Գերմանիայի հավաքականը մրցակցին դրսևորվելու որևէ հնարավորություն չտվեց, իսկ իր բազմաթիվ գոլային պահերից հետո աչքի ընկան նաև Գոմեսն ու Դրաքսլերը: Գերմանիան դուրս 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսպանիա-Իտալիա մրցավեճի հաղթողը: [b] Եվրո-2016. 1/8 եզրափակիչ [/b] Գերմանիա-Սլովակիա Բոատենգ, 8, Գոմես, 43, Դրաքսլեր, 63
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր