211652_close_icon
views-count4130 դիտում article-date 22:20 26-06-2016

Հեծանիվը կիրառվում էր ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու միջոց

Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում Էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։ Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։

Նմանատիպ նյութեր