211652_close_icon
views-count36668 դիտում article-date 20:56 26-06-2016

Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն է արել եւ լուսանկարվել Պապի հետ

Հռոմի պապի այցի ընթացքում հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում, Էջմիածնում, այլ վայրերում արձանագրային արտակարգ ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հայտարարության մեջ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուխտագնացությունը Հայաստան պատմական իրադարձություն էր մեր երկրի և ժողովրդի համար: Երեք օր ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանի վրա: «Երեք օր արվեց առավելագույնը՝ պապական այցի պատմական ոգին և քրիստոնեական շունչը լիասիրտ առնելու և աշխարհին վերադարձնելու համար: Ամեն ինչ արվեց մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, այն ծառայությունների կողմից, որոնք կոչված էին պահպանելու հասարակական կարգն ու անվտանգությունը: Այդ ծառայությունների թվում մեծ պատասխանատվություն էր դրված ՀՀ ոստիկանության վրա, և հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում, Էջմիածնում, այլ վայրերում արձանագրային արտակարգ ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության բոլոր այն ծառայողներին, որոնք պրոֆեսիոնալ կատարեցին իրենց պարտականությունները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելության օրերին՝ կրկին հավաստելով ապահով ու քաղաքակիրթ Հայաստանի իրողությունը: Շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ բոլոր միջոցառումները իրենցը համարելու, ցանկացած իրավիճակի ըմբռնումով մոտենալու և ծառայություն կատարող ոստիկաններին աջակցելու համար: Ուրախալի է, որ նման կարևորագույն իրադարձությունների ժամանակ ոստիկանության ու հանրության փոխըմբռնման և գործընկերության ավանդույթ է ձևավորվում, որը պետք է դառնա մեր ազգային նկարագրի մասը: Աստված մեզ պահապան»: Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ [color=#EF2929]Տեքստն ու լուսանկարները՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր