211652_close_icon
views-count81965 դիտում article-date 21:20 26-06-2016

«Թումո կենտրոն»-ի մոտ ձուկ բռնող քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով

Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակաքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա են մոտ 25 օձ, որից 24-ը սատկած են: Փրկարարներն իժ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր