211652_close_icon
views-count14252 դիտում article-date 20:44 26-06-2016

Վատիկանում ՀՀ դեսպանը հավատում է տարածաշրջանում խաղաղությանը

Որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, ապա մենք դրա համար պետք է աշխատենք եւ աղոթենք, «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը։ Արդեն երեք օր է Հայաստան աշխարհում հնչում է խաղաղության աղոթք: Դեսպան Մինասյանը հույս է հայտնել,որ երեք օր շարունակ այստեղից հնչող խաղաղության աղոթքները կտան իրենց պտուղները, ու տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն: «Ես հույս ունեմ, որ մեր հարևանները կլսեն, ու վստահ եմ, որ աղոթքը ունի այդ ուժը։ Վստահ եմ, որ երեկ Սրբազան քահանայապետի և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից առ Աստված բարձրացված աղոթքը կբացի այն դռները ու խաղաղությունը կսկսի տիրել մեր տարածաշրջանում»,- «Ռադիոլուրին» ասել է Միքայել Մինասյանը: [img]/ups/images/0973979001466959399240316.jpg[/img] Նյութի աղբյուրը՝[url=http://www.armradio.am/hy/2016/06/26/վատիկանում-հհ-դեսպանը-հավատում-է-տարա/] www.armradio.am[/url]

Նմանատիպ նյութեր