211652_close_icon
views-count4360 դիտում article-date 21:00 26-06-2016

«Ոչինչ չէինք կարող անել, պետք էր միայն ընդունել խեղճ մորս ճակատագիրը»․ Չարլի Չապլին

1898 թ. սեպտեմբերին Չապլինի մայրը հանձնվել է Քեյն Հիլի հոգեբուժարան։ Նրա մոտ զարգացել էր պսիխոզ, որը կարծես թե առաջացել էր սիֆիլիսի վարակից։ Երկու ամիս, ինչ նա այնտեղ էր, Չապլինին ու նրա եղբորը՝ Սիդնեյին, ուղարկեցին ապրելու իրենց հոր հետ, ում երիտասարդ տղաները հազիվ էին ճանաչում։ Ավագ Չարլզն այն ժամանակ ծանր հարբեցող էր։ Կյանքն այնտեղ այնքան վատ էր, որ հանգեցրեց Երեխաների նկատմամբ դաժանության կանխարգելման ազգային ընկերակցության այցին։ Երկու տարի անց՝ 38 տարեկան հասակում, լյարդի ցիրոզից մահացավ Չապլինի հայրը։ Հաննայի մոտ ռեմիսիայի փուլ էր, սակայն 1903 թ. մայիսին նա կրկին հիվանդացավ։ 14-ամյա Չապլինը մորը հիվանդանոց տարավ, որտեղից էլ նրան հետ ուղարկեցին Քեյն Հիլ։ Մի քանի օր նա մենակ մնաց՝ սնունդ փնտրելով և այդպես էլ քաղցած քուն մտնելով, մինչև որ Սիդնեյը, ով երկու տարի առաջ ծառայության էր անցել ռազմածովային նավատորմում, վերադարձավ։ Հաննան դուրս եկավ հոգեբուժարանից ութ ամիս անց, բայց 1905 թվականի մարտին նրա հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց, այս անգամ ընդմիշտ։ «Ոչինչ չէինք կարող անել, պետք էր միայն ընդունել խեղճ մորս ճակատագիրը»,- ավելի ուշ գրել է Չապլինը։ Մայրը խնամքի ներքո մնաց մինչ իր մահը՝ 1928 թ.։

Նմանատիպ նյութեր