211652_close_icon
views-count2963 դիտում article-date 18:59 26-06-2016

Եվրո-2016. Գրիզմանի դուբլը Ֆրանսիային քառորդ եզրափակիչ դուրս բերեց. տեսանյութ

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ: Հանդիպումը շատ անհաջող սկսվեց ֆրանսիացիների համար. արդեն 2-րդ րոպեին Պոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց, որը իրացրեց Բրեդին: Իռլանդացիները 1-ին խաղակեսում շատ լավ տպավորություն թողեցին և թե խաղով, թե գոլային պահերով գերազանցեցին մրցաշարի տանտերերին: Սակայն 2-րդ խաղակեսում պատկերը փոխվեց: Իռլանդացիները ամբողջ կազմով գամվեցին սեփական տուգանային հրապարակում, այսպես ասած` ավտոբուս դնելով ֆրանսիացիների առջև: Սակայն դա չօգնեց. Ֆրանսիայի հավաքականի բազմաթիվ գրոհներից մեկը վերջապես պսակվեց գոլով. 58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անտուան Գրիզմանը: Դրանից հետո իռլանդացիները պարզապես փլվեցին: 3 րոպե անց Գրիզմանը երկրորդ գոլը խփեց` առաջ մղելով Ֆրանսիային: Եվս 3 րոպե անց վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց իռլանդացիների պաշտպան Դաֆին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում ֆրանսիացիները շարունակում էին անընդհատ գրոհել, ունեցան գոլային բազմաթիվ պահեր, սակայն նոր գոլեր չգրանցվեցին` 2:1: Ֆրանսիան այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անգլիա-Իսլանդիա հանդիպման հաղթողը: [b]Եվրո-2016. 1/8 եզրափակիչ[/b] Ֆրանսիա-Իռլանդիա` 2:1 Գրիզման, 58, 61 – Բրեդի, 2 (11 մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր