211652_close_icon
views-count53963 դիտում article-date 17:13 26-06-2016

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Opel-ն ու շտապօգնության ավտոմեքենան. վերջինս կողաշրջվել է. Ford-ի վարորդը, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհ և Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 633 OP 61 համարանիշի և Opel Zafira մակնիշի 33 05 GV համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը պատկանում է Վանաձորի բժշկական կենտրոնին, կողաշրջվել է, ինչի հետևանքով Ford-ի վարորդն ու ուղևորներ` բժիշկն ու բժշկուհին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտլրագրողին ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Է. Շարմազանովն ու Է. Սուսլիյանը: Վթարի մաիսն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հասցե: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, 2 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը, որից հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել շտապօգնության ավտոմեքենան, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր