211652_close_icon
views-count13317 դիտում article-date 13:30 26-06-2016

Երևանում դպրոցի պահակը Opel-ով բախվել է Պետական եկամուտների կոմիտեի օպերլիազորի Mercedes-ին. կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նապախապատրաստվում հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 10:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 67-ամյա Յուրիկ Դոլուխանյանը իր վարած Opel մակնիժի 10 ՏՕ 701 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արսեն Քոչարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 33 TՍ 263 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, 60-ամյա Գալյա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություներով` Opel-ի վարորդ Յ. Դոլուխանյանը աշխատում է Երևանի թիվ 11 դպրոցում` որպես պահակ, իսկ Mercedes վարորդ Ա. Քոչարյանը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական ծառայությունում` որպես օպերլիազոր, կոչումով` կապիտան է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր