211652_close_icon
views-count4459 դիտում article-date 13:10 26-06-2016

Չինաստանում վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկի զոհ է դարձել մոտ 100 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ

Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում տեղի ունեցած փոթորկից զոհերի թիվը հասել է 100-ի: Այս մասին հայտնում է TAСС-ը: Ըստ Xinhuanet գործակալության տվյալների` վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկից տուժել է ևս 850 բնակիչ, իսկ շուրջ 1,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել: Մի շարք բնակավայրերում խաթարվել է էլեկտրամատակարարումը: Փոթորկի հետևանքով մեծ վնաս է հասցվել բնակչությանը. շրջվել են ավտոմեքենաներ, տապալվել ծառեր և պոկվել տների տանիքներ:

Նմանատիպ նյութեր