211652_close_icon
views-count39768 դիտում article-date 13:15 23-06-2016

Ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Infiniti-ն. «6-րդ զգայարան»-ի էքստրասենսը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Չեխովի փողոցի 38 շենքի «էյ էռ ջի» ընկերության դիմաց բախվել են Infiniti մակնիշի 37 RA 777 համարանիշի և KIA մակնիշի 10AN 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ, 34-ամյա Անի Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կետրոն, որտեղից էլ տեղեկությունը հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Գ. Շամշյանի տեղեկություններով` KIA-ի վարորդ Ա. Գրիգորյանը «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենսներից է: [b]Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Անի Գրիգորյան[/b] [img]/ups/images/0266026001466673996458096.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր