211652_close_icon
views-count37170 դիտում article-date 12:28 20-06-2016

Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են BMW-ն, Opel-ները, Hyundai-ն ու 06-ը. վարորդներին ու վիրավորին օգնության են հասել դեսպանատան աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են Hyundai մակնիշի 90 ՏԼ 220 համարանիշի, Opel մակնիշի 32 ՏՕ 274 համարանիշի, BMW մակնիշի 17 VT 700 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 09 ՏՕ 703 համարանիշի և Opel մակնիշի 17 PT 007 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, քանի որ, ըստ տեղեկությունների` վթարված 5 ավտոմեքենաներն էլ ապահովագրված են նշված ընկերությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում` խուսափելու համար խցանումից, իսկ խցանումը մինչև նրանց ժամանումը ձգվում էր մոտ 1,5 կիլիոմետր: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր