211652_close_icon
views-count5305 դիտում article-date 11:58 14-06-2016

ՄԻՊ-ի արձագանքը SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

«[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com [/url]լրատվական կայքի հունիսի 13-ի հրապարակմամբ տեղեկացել ենք, որ Վանաձոր ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներից մեկի քույրն ահազանգում է, որ եղբոր՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակը չի ուղարկվել ՄԻՊ աշխատակազմ: Տեղեկացնում ենք, որ հունիսի 8-ին տվյալ դատապարտյալի նամակը ստացվել է, մուտքագրվել եւ այժմ գտնվում է քննարկման փուլում»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/13/87793/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, հունիսի 13-ին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ին զանգահարել էր Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա էմմա Մինասի Ղուկասյանը և հայտնել հետևյալը. Եղբայրս ` Վանաձորի բնակիչ, 48-ամյա Վարդան Մինասի Ղուկասյանը արդեն 3 տարի 4 ամիս է ` Վանաձոր ՔԿՀ-ում պատիժ է կրում 177 հոդվածի 3-րդ մասի (գողություն) հատկանիշով: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ նրա վիճակը ծանր է: Նա տառապում է շաքարային դիաբետով, հիպերտոնիայով և մի շարք խրոնիկական հիվանդություններով: Գտնվելով կալանավայրում` նա 98 կգ-ից արդեն 50 կգ է կշռում: Բարձր ճնշման պատճառով (260 /140 ) հաճախ կորցնում է գիտակցությունը: Եղբայրս հայտնել է կալանավայրից, որ դիմում է գրել Վանաձորի ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանին, պահանջում է դատախազին և հացադուլ է հայտարարում: Նա պահանջում է իրեն տեղափոխեն Արմենիա բժշկական կենրտոն` հետազոտությունների: Նա բազմիցս եղել է ՔԿՀ-ի Կենտրոնական հիվանդանոցում` մոտ 4 անգամ` 6 ամսով, 7 ամսով, սակայն վիճակը չի բարելավվել, այլ ընդհակառակը` վատացել է: Վերջին անգամ հունիսի 6-ին ծանր վիճակում` բարձր (260 /140) ճնշումով, տեղափոխել են շտապօգնության մեքենայով Կենտրոնական հիվանդանոց, սակայն մի քանի ժամից, ճնշումը թեթևակի կարգավորվելուց հետո, ուղարկել են ՔԿՀ-ի բուժմաս: Այժմ նրա ճնշումը կրկին բարձր է, նա թուլանում և ընկնում է, նրան օգնում են ընկերները: Եղբայրս պնդում է, որ Կենտրոնական հիվանդանոցում բազմիսց մահափորձեր են կատարել նրա նկատմամբ: Զուգարանում նրան ներարկել են ինչ-որ դեղ, ինչից հետո նրա ոտքերը որոշ ժամանակ չեն աշխատել: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, Արդարադտության նախարարին, ՀՀ ԱԱԾ պետին, Մարդու իրավունքների դեռ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով պատասխանել է որ վարչությունը հարցերը կլուծի և պետպատվերով բուժում կիրականացնեն: Սակայն Կենտրոնական հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում մեծ մասամբ առողջ մարդիկ, ամեն անգամ գումար են պահանջում: Եղբայրս յուրաքանչյուր ամիս վճարում էր 50 հազար դրամ կաշառք Թերապիայի բաժնի պետ Մարկոսյանին` այնտեղ գտնվելու համար, իսկ գլխավոր բժիշկ Բաղդասարյանը պահանջել է 1,5 մլն դրամ` վիրահատության համար:

Նմանատիպ նյութեր