211652_close_icon
views-count17679 դիտում article-date 10:18 14-06-2016

Երևանում կին վարորդը Toyota-ով բախվել է «Բիլիարդ»-ի գովազդային վահանակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Նարե Երիցյանը իր վարած Toyota մակնիշի 34 ՕZ 443 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Երիցյանն ու նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր ուղևորուհու ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջև հայտնվել են երեխաներ և վարորդը, որպեսզի նրանց վրաերթի չենթարկի` ճիշտ է կողմնորոշվել. շրջանցել է նրանց, ակայն չկարողանալով կառավարել ավտոմեքենան` բախվել է գովազդային վահանակին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր