211652_close_icon
views-count12476 դիտում article-date 22:14 13-06-2016

Ավտովթար Երևանում. Ford-ի և Mercedes-ի բախումից հետո վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը.կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ` հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Ford մակնիշի 34 FT 174 համարանիշի և Mercedes մակնիշի 34 MN 916 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը տապալել է նաև ճամփեզրին տեղադրված էլէկտրասյունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes –ի վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր