211652_close_icon
views-count31180 դիտում article-date 10:31 13-06-2016

Ավտովթար Երևանում. բախվել են Ռազմական ոստիկանության մեկուսարանի պետի Lexus-ն ու Տուբերկուլյոզի կենտրոնի Niva-ն. Nivan-ն էլ հայտնվել է «Լայթ Սթայլ»-ի սանդուղքներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Հանրապետության և Տպագրիչներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Պռոշյան 26 տան բնակիչ, 18-ամյա Նիկոլայ Նուրիջանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 084 OM 61 համարանիշի և Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ, 46-ամյա Ցոլակ Մեհրաբյանի վարած Lexus RX 330 մակնիշի 39 DO 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nivan-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով` քաղաքացիները Nivan-ի միջից դուրս են բերել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 19-ամյա Նորայր Ավետիսյանին, իսկ հրշեջ-փրկարարները` Կապան քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Ալավերդյանին: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և անջատել մարտկոցները: Գ. Շամշյանի տեղեկություններով` Niva-ն պատկանում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, իսկ Lexus-ի վարորդ Ց. Մեհրաբյանը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության մեկուսարանի պետ: Կոչումով փոխգնդապետ է: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսնկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր